Vkontakte-ի ավելի քան մեկ միլիոն օգտատեր վնասակար վիրուսի զոհ է դարձել

Vkontakte-ի ավելի քան մեկ միլիոն օգտատեր վնասակար վիրուսի զոհ է դարձել

Google Play–ում հայտնաբերվել են 85 վնասակար հավելված, որոնք գողանում են օգտատերերի սոցցանցերի հաշիվները, մասնավորապես` Vkontakte–ի, այս մասին հայտնել է «Կասպերսկու լաբորատորիան»:

Մասնագետները պարզել են, որ այդ հավելվածները վերջին 2 ամսվա ընթացքում օգտատերերի սմարթֆոններից գողացել են սոցցանցի գաղտնաբառերը։ Վնասակար կոդը հայտնաբերվել է Vkontakte-ի համար նախատեսված կողմնակի հավելվածներում, օրինակ` երգեր ներբեռնելու կամ էլ էջերի այցելուներին հետևելու ծրագրերը։

Վնասակար հավելվածներից ամենատարածվածը մոբայլ խաղ է, որը ներբեռնել են մեկ միլիոնից ավելի օգտատեր։ Նշվում է, որ վերջինի դեպքում վնասակար կոդը ծրագրում ներդրվել է ավելի ուշ` հոկտեմբերին։ Փորձագետները նշում են, որ չարամիտ հաքերները գողացաված տվյալները հիմնականում օգտագործել են Vkontakte-ում խմբերի առաջխաղացման համար։ Զոհ դարձած օգտատերերը նկատել են, որ պատահաբար գրանցված են ինչ–որ խմբերում` առանց իրենց իմացության։

Նշենք, որ «Կասպերսկու լաբորատորիան» այս մասին տեղեկացրել է Vkontakte–ին և Google-ին, վնասաբեր հավելվածներն արդեն ջնջվել են։