Google-ից հերքել են օգտատերերի փոստին հավելվածներ սեղծողների հասանելիության մասին մեղադրանքները

Ամերիկյան Google ընկերությունը օգտատերերին հավաստիացրել է նրանց գաղտնի տվյալների պաշտպանության հուսալիության մասին: Երեքշաբթի անհատական տեղեկությունների պաշտպանության համար պատասխանատու բաժնի ղեկավար Սյուզան Ֆրեյը ընկերության բլոգում մեկնաբանել է լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները՝ օգտատերերի նամակագրությանը հավելվածներ մշակողների հասանելիության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Գաղտի տեղեկությունների հետ աշխատելիս մեր հիմնական սկզբունքներն են մշտապես եղել թանփանցիկությունն ու վերահսկողությունը»,- հայտարարել է Սյուզան Ֆրեյը: Նա հայտնել է, որ Google-ն օգտատերերի նամակները մշակում է ավտոմատ ռեժիմում արհեստական ինտելեկտի միջոցով: Ֆրեյը նաեւ խորհուրդ է տվել կողմնակի հավելվածներ տեղադրելիս ուշադիր ընթերցել տեղեկությունն այն մասին, թե դրանք ինչ տվյալների հասանելիություն կունենան:

Երկուշաբթի The Wall Street Journal-ը հայտնել էր, որ կողմնակի հավելվածներ մշակողները հասանելիություն ունեն Gmail ծառայության հաճախորդների նամակագրությանը: Սակայն, նրա տեղեկություններով, ոչ բոլոր մշակողներն են օգտատերերից դրա համար բարեխղճորեն թույլտվություն հայցել: Պարբերականը նաեւ նշել էր, որ 2017 թվականին Google-ը հրաժարվել էր գովազդի անհատականացման համար փոստարկղերի սքանավորումից: