Հայաստանցի երեխաներին համացանցում ամենաշատը հետաքրքրում է հաղորդակցումը.«Կասպերսկի».

Անցած ամառային արձակուրդներին հայաստանցի երեխաներին առավել հետաքրքրել է հաղորդակցումը (51,96%), ծրագրային ապահովումը և երաժշտությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաև՝ YouTube-ի տեսանյութերը, նոր սերիալները և ֆիլմերը։ Այս մասին հայտնում են «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից։

«Նրանք բավական ժամանակ են ծախսել նաեւ առցանց-խանութների տեսականին ուսումնասիրելու համար (9,22%)։ Թերեւս, հայաստանցի երեխաների համեմատաբար տարածված միակ ակտիվությունը, որը կարող է նրանց ծնողների տագնապի պատճառ դառնալ, դարձել է «Զենք» թեմատիկայով վեբ-հարթակների այցելությունը (7,84%)։ Իսկ ահա այլ անհարիր՝ էրոտիկայի եւ պոռնկագրության, ալկոհոլի եւ թմրամիջոցների, բռնության եւ մոլախաղերի տիպի թեմաներով երեխաները շատ ավելի քիչ են հետաքրքրվել, քան դրանից ավանդաբար զգուշանում են ծնողները»,- փաստում է ընկերության վերլուծությունը: