Apple-ը կհեռացնի App Store-ից վեյփինգի հետ կապված հավելվածները

Նոյեմբերի 15-ին Apple-ն իր հավելվածների բաժնից(App Store) կհեռացնի թվով 181 ծրագիր՝ կապված էլեկտրոնային ծխախոտների կամ վեյփինգի հետ: Ընկերությունն այդ քայլին է դիմել ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի զեկույցից հետո, որտեղ մահվան 42 դեպքերի պատճառ է նշվում թոքերի հիվանդությունը, որը զարգացել է վեյփինգի կիրառման արդյունքում,գրում է Axios-ը:

Ընկերությունը նախկինում էլ թույլ չէր տալիս էլեկտրոնային սիգարետների քարթրիջներ վաճառել անմիջապես հավելվածներից, սակայն կային ծրագրեր , որոնք թույլ էին տալիս վերահսկել սարքերի ջերմաստիճանը և լուսավորությունը, նորություններ կարդալ և շփվել հատուկ սոցցանցերում:

<<Մենք անում ենք հնարավորը, որպեսզի հավելվածների բաժինը հուսալի վայր լինի հաճախորդների, հատկապես երիտասարդների համար: Մշտապես հետևում ենք հավելվածներին, ուսումնասիրում վերջին տվյալները, որպեսզի առանձնացնենք առողջության համար ռիսկային գործոնները>>,- հայտնում է Apple-ը: