Samsung-ը պատահաբար հրապարակել է նոր ֆլագմանի լուսանկարները

Samsung-ի ռուսական ու ուկրաինական կայքերում, Galaxy Note8-ի մասին տեղեկատվության բաժնում նոր ֆլագմանի լուսանկարներ են գտել։ Դրա վրա ուշադրություն դարձրեց թվիթերյան օգտատեր Իշան Ագարվալը։ Նոր սմարթֆոնի լուսանկարներով էջն արդեն ջնջել են կայքից, սակայն լուսանկարը շարունակում է պահպանվել բաց հասանելիությամբ։  The Verge-ը գրում է, որ հրապարակված լուսանկարն ուղեկցվում էր հետևյալ գրառումով «Բացահայտիր քեզ համար հաջորդ սերնդի Note-ը», սակայն էջին սեղմելու դեպքում բացում էր Galaxy Note 10-ի էջը։

Ագարվալը ենթադրում է, որ լուսանկարում պատկերված է Galaxy Note 20 Ultra-ն։ Սա միայն ապացուցում է նախկինում Twitter-ում հրապարակված պատյանների լուսանկարների իսկությունը, որոնք նախատեսված էին  Note 20 Ultra և Note 20 սմարթֆոնների համար։ Այդ նույն ինսայդերը պատմում էր, որ Samsung-ը նոր ֆլագմաններ կթողարկի, որոնք կլինեն մեղրի գույն։

Ակնկալվում է, որ Samsung-ը նոր ֆլագմանները կներկայացնի Samsung Galaxy Unpacked միջոցառման ժամանակ։