“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ինտերնետի գնի իջեցման մասին` ներդնելով «Ինտերնետ փաթեթներ» նոր ծառայություն բջջային ցանցի բաժանորդների համար:
«Ինտերնետ փաթեթ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում Beeline բջջային ցանցի բաժանորդներին ուղարկել և ստանալ ինտերնետ տրաֆիկի որոշակի քանակություն` վճարելով ֆիքսված գումար: Այսպես, 10ՄԲ ծավալով «Մինի ինտերնետ փաթեթի» արժեքը 200 դրամ է, իսկ «Միդի», «Մաքսի» и «Սուպեր Մաքսի» փաթեթները, որոնք ներառում են 50ՄԲ, 100ՄԲ և 300ՄԲ համապատասխանաբար արժեն 600 դրամ, 900 դրամ և 1500 դրամ:
Կանխավճարային համակարգի բաժանորդներին փաթեթները տրամադրվում են 30 օր ժամկետով, սկսած ակտիվացման օրվանից: Ինտերնետ-փաթեթի գործողության ժամկետում նոր փաթեթ միացնելու դեպքում, նոր փաթեթի ՄԲ-երը ավելանում են դեռևս չսպառված ՄԲ-երին, իսկ գործողության ժամկետը սահմանվում է 30 օր նոր փաթեթի միացման պահից: Այս ծառայությունից կարող են օգտվել թե կանխավճարային, թե հետվճարային համակարգի բաժանորդները: