ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է խաղարկություն հետվճարային բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ օգտվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից, անհատապես վճարող հետվճարային բաժանորդները կարող են մասնակցել հատուկ խաղարկության և շահել սմարթֆոն: Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է, որ ս.թ. ապրիլի 1-ից հունիսի 30-ը բաժանորդի օգտագործած ծառայությունների ընդհանուր արժեքը կազմի առնվազն 30000 դրամ:

Այս ընթացքում ունեցած հաշիվ-ապրանքագրերի ընդհանուր գումարը կարելի է ստուգել` ուղարկելով *317# հրահանգը: Իսկ գումարը 30000 դրամի հասնելու դեպքում բաժանորդը կտեղեկացվի նաև խաղարկության մանրամասների մասին:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: