Երկարաձգվել է Beeline-ի «Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության ժամկետը

«ԱրմենՏել» հայտարարում է «Բոնուս  մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության ժամկետի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը երկարաձգման մասին, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից: Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Ծառայությունն ակտիվացնելիս յուրաքանչյուր ամբողջական մեկ րոպե միջազգային մուտքային զանգի դիմաց Հայաստանում գտնվող բաժանորդի հաշվեկշռին գումարվում 3 դրամ: Բոնուսային միավորները Beeline ցանցում կարելի է օգտագործել շարժական կապի ցանկացած ծառայության համար` բացառությամբ հավելյալ արժեքով ծառայությունների:

«Ծառայության փորձնական գործարկումը ցույց տվեց, որ այն մեծ պահանջարկ է վայելում բջջային կապի մեր բաժանորդների շրջանում: Ընդառաջելով մեր հաճախորդների ցանկություններին «ԱրմենՏել» ընկերությունը երկարաձգում է ծառայության ժամկետը և նվիրում բաժանորդներին հաճելի հնարավորություն` օգտագործելով բոնուսները ստանալ դրական լիցքեր իրենց հարազատների և մտերիմների հետ շփվելիս», – նշեց «ԱրմենՏել» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Բոնուս  մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության միացումն անվճար է, բաժանորդային վարձ նախատեսված չէ: Ծառայությունը կարելի է միացնել ուղարկելով USSD հրահանգ *333#, իսկ անջատել *330# հրահանգով: Նշենք, որ Հայաստանում գտնվող Beeline բաժանորդները կարող են ճշտել իրենց ընթացիկ հաշվեկշիռը *103# USSD հարցման օգնությամբ: