Կորեացի ՏՏ փորձագետները կկիսվեն Հայաստանի հետ էլ.կառավարման իրենց փորձով

Հուլիսի 13-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում Կորեայի Հանրապետության կառավարության փորձագետների կողմից կանցկացվի 1-օրյա սեմինար, որի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել էլեկտրոնային հասարակության ձևավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման բնագավառում Կորեայի կուտակած փորձին: Այս մասին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծում, էլեկտրոնային կառավարում և ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարություն, GIDC (Government Integration Data Center), վարչական տեղեկատվության փոխանակման համակարգ, մոբայլ լուծումներ:

Սեմինարը կազմակերպվում է ՁԻՀ-ի և Կորեայի կառավարության կողմից՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ համագործակցության շրջանակում: