Facebook-ը գործարկել է հակավիրուսային ծառայություն

Facebook սոցիալական ցանցը գործարկել է նոր հակավիրուսային ծառայություն՝ Malware Checkpoint-ը: Այս մասին հաղորդում է Facebook Security էջը:

Այս ծառայությունը նախատեսված է այն օգտագործողների համար, ովքեր կասկածում են համակարգչում վնասակար ծրագրերի հնարավոր առկայության մասին: Malware Checkpoint-ը ժամանակավոր արգելափակում է օգտագործողի Facebook էջը, որպեսզի վիրուսը օգտագործողի անունից սպամ-նամակներ չտարածի:

Ապա համակարգը կատարում է ստուգում և ջնջում վիրուսը համակարգչում առկա որևէ հակավիրուսային ծրագրի միջոցով՝ Microsoft Security Essentials-ի  կամ McAfee Scan- ի: Օգտագործողի էջի ակտիվացումը կատարվում է անմիջապես համակարգչի ապաքինումից հետո:

Հիշենք, որ 2012թ. ապրիլին Facebook-ը գործարկել էր էջ՝ անվճար հակավիրուսային արտադրանքներով՝ Microsoft, McAfee, Symantec, Trend Micro և այլն: