Թուրք հաքերների զոհ են դարձել հայկական 255 էլ.փոստի հասցե

Թուրք հաքերները կոտրել են թվով 255 էլեկտրոնային փոստի հայկական հասցեներ: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով, այս հարձակումը կատարվել է դեռևս  մայիս ամսվա վերջին, սակայն հայկական կողմը նոր է իմացել այս մասին:

«Ընդ որում ադրբեջանցի հաքերները իրենց «Անտի-արմենիա» խմբում այս մասին գրել են և տարածում են նորությունը՝ վերագրելով իրենց»,-նշեց փորձագետը:

Ըստ փորձագետի, հաքերները սովորաբար կոտրում են ինչ որ կայք, ապա վերջինիս միջից ստանում են գրանցվածների էլ.փոստի հասցեները և գաղտնաբառերը: «Օրինակ եթե մի ֆորում գրանցվել ես, և այնտեղ քո գաղտնաբառը նույնն է, ինչ էլ. փոստինդ, ապա էլ ոչինչ չի փրկի՝ կդառնաս հաքերների զոհ»,-ընգծեց նա:

Կոտրված էլ. փոստերի բոլոր 255 հասցեների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ: