«Յուքոմ»-ը կգնի իր մրցակից «Ինտերակտիվ թիվի»-ն

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հուլիսի 11-ի նիստի ժամանակ համաձայնություն է տվել «Ինտերակտիվ թիվի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցներ Պավլիկ Մարգարյանին և Կարեն Մարգարյանին պատկանող համապատասխանաբար` 70 և 30 տոկոս բաժնեմասերը «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն:
Սա նշանակում է, որ «Յուքոմ»-ը կգնի կաբելային հեռուստատեսության շուկայում իր մրցակից «Ինտերակտիվ թիվի»-ն և կընդլայնի իր դիրքերը:

Հիշենք, որ «Յուքոմ» ընկերությանը 2011թ-ին միավորվեցին ինտերնետ ծառայություններ մատուցող «Նետսիս» և «Այքան Քոմունիքեյշնս» ընկերությունները: