ՇՏԱՊ: Microsoft-ը խնդրում է չօգտվել Windows 7-ի գործիքներից

Microsoft ընկերությունը կոչ է անում իր Windows Vista և Windows 7 օպերացիոն համակարգերի օգտագործողներին չօգտվել աշխատանքային սեղանների (desktop) գործիքներից, քանի որ դրանց միջոցով հաքերները կարող են լուրջ վնաս հասցնել համակարգչում պահվող տվյալներին: Այս խոցելիությունը հայտնաբերվել է բոլորովին վերջերս, հայտնում է thevegre.com-ը:

Windows-գործիքներն իրենցից ներկայացնում են փոքր հավելվածներ, որոնք թույլ են տալիս օգտագործողին անհրաժեշտ տեղեկությունները տեղափոխել desktop: Դրանցից են օրացույցը, ժամացույցը, եղանակի տեսությունը, խաղերը և ևս մի քանի նման գործիքներ: Սակայն գործիքների կոդը պարունակում է թերություններ, որոնք կարող են դառնալ չարամիտների գործողությունների թիրախ:

Microsoft-ը դեռևս չի նշում, թե երբ կլուծվի այս խնդիրը: