«ԱրմենՏել»-ն առաջարկում է մատչելի «SMS-փաթեթներ»

Մինչև 2012թ-ի սեպտեմբերի 30-ը «ԱրմենՏել»  ընկերության կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներն օգվելով «SMS-փաթեթ» ծառայությունից կարող են ուղարկել կարճ հաղորդագրություններ ՀՀ բոլոր բջջային ցանցերի բաժանորդների համարներին արտոնյալ պայմաններով:

«SMS-փաթեթ» ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին կառավարել ծախսերը` ձեռք բերելով 50, 100 կամ 300 SMS փաթեթներ: Այսպես, միացնելով «SMS-փաթեթ 50» ծառայությունը, հաճախորդը կստանա 50 SMS 450 դրամով, «SMS-փաթեթ 100»` 100 SMS 750 դրամով և «SMS-փաթեթ 300»` 300 SMS 1500 դրամով:

«SMS-փաթեթ» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով  0674N հատուկ համարին, որտեղ «N» ձեռք բերվող հաղորդագրությունների քանակն է (50,100 կամ 300): Փաթեթի գործողության ժամկետը 30 օր է, սկսած ակտիվացման օրվանից: Ձեռք բերված SMS-ների կամ ծառայության գործողության ժամկետի սպառման դեպքում հաղորդագրությունների սակագինը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի: Փաթեթի գործողության ժամկետը կարելի է երկարացնել` միացնելով լրացուցիչ փաթեթ, այս դեպքում չօգտագործված հաղորդագրությունները տեղափոխվում են նոր փաթեթ: