Հուլիսի 24-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա սեմինար «iPhone նախագծում» խորագրով: Սեմինարի ընթացքում մասնակիցները կսովորեն multi-touch տեխնոլոգիաներով iPhone ծրագրեր նախագծելու հիմնական գիտելիքները:
Սեմինարը նախաձեռնել է ՀԱՀ-ը՝ USAID-ի EDMC ծրագրի աջակցությամբ: Սեմինարը կվարեն ՀԱՀ մասնագետները:
Մասնակիցները պետք է ունենան C, C++ կամ Java գիտելիքներ: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտը: