Samsung-ը թողարկել է նոր 16.3 մպ ֆոտոխցիկ

Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է MV900F մոդելի թվային ֆոտոխցիկը, որը վաճառքի դուրս կգա օգոստոսին 350 դոլար արժողությամբ, գրում է dpreview.com-ը:

Ֆոտոխցիկը հագեցած է 16.3 մպ CMOS-մատրիցայով, 3.3 դյույմ անկյունագծով սենսորային AMOLED էկրանով՝ 800×480 կետայնությամբ, ինչպես նաև  25-125 մմ օբյեկտիվով: Բացի այս ամենից, ֆոտոխցիկը ունի անլար ինտերնետ կապին՝ Wi-Fi-ին միանալու, ինչպես նաև տեսագրություններ անելու հնարավորություն (30կադր/վայրկյանում):