Ստեղծվել է Ինտերնետի պաշտպանության լիգա

Անմիջականորեն ինտերնետում իրենց գործունեությունը ծավալող մի խումբ ընկերություններ՝ Electronic Frontier Foundation-ի հետ համատեղ հիմնադրել են «Ինտերնետի պաշտպանության լիգա» (Internet Defense League) նախագիծը: Այն նպատակ ունի միավորել մարդկանց՝ միասին պայքարելու ինտերնետ-ազատության խոչընդոտների դեմ:

Որպես IDL-ի ստեղծման առիթ՝ հիմնադիրները նշում են ինտերնետի գրաքննման օրինագծի՝ SOPA-ի դեմ պայքրաը: Այս ընկերությունները մտադիր են հնարավորինս օպերատիվ կերպով մեծաքանակ մարդկանց ներգրավել ապագա նմանօրինակ օրինագծերի դեմ պայքարներում:

«Մենք գիտենք, որ միասին աշխատելով կկարողանան պաշտպանել ինտերնետը»,-նշել է նախագծի հիմնադիրներից մեկը: