Megaupload-ի հիմնադիրը երգում է Օբամայի մասին

Տվյալների պահպանման և փոխանակման կայք Megaupload-ի հիմնադիր Կիմ Դոտկոմն իր կայքում հրապարակել է երաժշտական հոլովակ՝ ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, հաղորդում է ZDNet-ը:

Տեսահոլովակում Դոտկոմն ասում է, որ «սկսվել է պատերազմ ինտերնետի համար», որ «Հոլիվուդը կառավարում են քաղաքական գործիչեները» և որ «իշխանությունները դեմ են ինովացիային»: Նա հարցնում է նախագահին, թե ինչ է եղել խոսքի ազատությունը, թե արդյո՞ք նախագահը պատրաստվում է փոխել իրավիճակը: Դոտկոմը հարցնում է նաև օգտագործողներին, թե արդյո՞ք պատրաստվում են քվեարկել Օբամայի օգտին նախագահական ընտրություններին:

Հիշենք, որ ԱՄՆ իշխանությունները 2012թ. հունվարի 19-ին փակեցին Megaupload տվյալների պահպանման և փոխանակման կայքը: Կիմ Դոտկոմին ձերբակալել էին և մեղադրում էին հեղինակային իրավունքի խախտման մեջ: Ապա մշակվեց ինտերնետը գրաքննող երեք օրինագիծ՝ SOPA-ն, PIPA-ն և ACTA-ն: Այս օրինագծերի դեմ դուրս եկան ինտերնետ-հսկաները և աշխարհի հազարավոր օգտագործողներ: Օրինագծերից և ոչ մեկը չի ընդունվել: