Քիչ առաջ ittrend.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ադրբեջանցի հաքերների թիրախ կրկին դարձել են մի քանի հայկական կայք: Այսօր հաքերները հարձակվել են rea.am, itmarket.am, irates.am, chungachanga.am և adplace.am կայքերի վրա:
Հարձակումների մասին հաքերները, ինչպես միշտ, հրապարակում են zone-h.org ռեսուրսում:
Հիշենք, որ սա առաջին հարձակումը չէ ադրբեջանցի հաքերների կողմից: Նախորդ անգամ կիբերհանցագործների թիրախն էին 255 հայկական էլ.փոստի հասցեներ: