ՎիվաՍել-ՄՏՍ-ի խաղարկության հաղթողները ստացել են 288 մրցանակ

Մայիսի 14-ից հունիսի 10-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից հեռախոս ձեռքբերած գնորդների միջև անցկացված խաղարկության հաղթողներն այսօր ստացել են իրենց նվերները: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Խաղարկության արդյունքում տրամադրվել է թվով 288 մրցանակ: Խաղարկության գլխավոր մրցանակակիրն ստացել է 2012թ.-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող երկիր` Իսպանիա մեկնելու ուղեգիր (խաղարկությունը հայտարարելու պահին հաղթող երկիրը դեռևս հայտնի չէր): Մյուս` 287 մասնակիցները ՎիվաՍել-ՄՏՍ-ից ստացել են շարժական կապի միջոցներ: Մասնավորապես` հինգ BlackBerry 9700, հինգ Google Nexus S, քսանհինգ MTS Ego, հիսուն MTS 551հեռախոս, ինչպես նաև երկու HTC Flyer պլանշետային համակարգիչ և երկու հարյուր «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» USB մոդեմ:

Խաղարկությանը կարող էին մասնակցել բոլոր նրանք, ովքեր ս.թ. մայիսի 14-ից հունիսի 10-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ձեռք էին բերել MTS, HTC,BlackBerry, Samsung Galaxy Nexus կամ Samsung Google Nexus S հեռախոսներ: Հաղթողները որոշվել են համակարգչային հատուկ ծրագրի օգնությամբ` նշված ժամանակահատվածում գնված կապի միջոցների նույնականացման կոդերի պատահական ընտրությամբ: