Facebook-ի օգտագործողների թիվն անցել է 955 միլիոնը

Աշխարհի խոշոր սոցիալական ցանց Facebook-ի օգտագործողների քանակն անցել է 955 միլիոնը: Այս մասին ընկերությունը հայտնել է իր եռամսյակային զեկույցի ներկայացման ժամանակ: 2012թ. երկրորդ եռամսյակի տվյալներով, սոցցանցի լսարանն ավելացել է 54 միլիոնով կամ 6%-ով:

Հիշենք, որ 900 միլիոնն անցնելու մասին Facebook-ը հայտնել էր 2012թ. ապրիլին: Այսօր օրական Facebook են այցելում 552մլն. օգտագործող: Այս բոլոր օգտագործողներն օրական սոցցանցում կիսում են 4 միլիարդ բովանդակություն:

Հիշենք, որ Facebook-ի մրցակից Google+ սոցանցն այսօր ունի 250մլն. օգտագործող, ամսական այստեղ ակտիվ են 150միլիոնը, իսկ օրական՝ 75միլիոնը: