eBay-ը գործարկել է «նույն-օրը» առաքում ծառայությունը

Ինտերնետ խանութ eBay-ը փորձարկում է ապրանքների «նույն-օրը» առաքում նոր ծառայությունը: Առայժմ այն հասանելի է միայն ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի օգտագործողների համար: 5 դոլար արժողությամբ այս ծառայությունը կառաքի տեղական վերավաճառողներից գնված ապրանքը վճարում կատարելուց անմիջապես հետո:
eBay Now կոչվող նոր ֆունկցիան հնարավորություն կտա ինտերնետ հսկային մրցակցել Amazon-ի հետ, որն ավելի վաղ է գործարկել նմանատիպ ծառայություն:

eBay Now-ը հասանելի կլինի միայն 25 դոլարից բարձր արժեք ունեցող ապրանքների համար: Փորձնական փուլում այն կլինի անվճար, հայտնում են eBay-ի ներկայացուցիչները: Նրանք նշում են, որ անվճար գործարկումը կօգնի հասկանալ օգտագործողների հետաքրքրությունը ծառայության նկատմամբ:

Նոր ծառայությունը հասանելի է eBay-ի Phone, iPad և iPod touch ծրագրերի համար, գրում է TechCrunch-ը: