Հոկտեմբերին կանցկացվի Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային 7-րդ օլիմպիադան

2012թ. հոկտեմբերի 4-ին Երևանում տեղի կունեն Սինոփսիս Արմենիայի կողմից կազմակերպվող Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային 7-րդ օլիմպիադան:

Առաջին անգամ միջոցառումն անցկացվելու է Էլեկտրական և էլեկտրոնային սարքերի Ճարտարագիտական ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (TTTC) հետ համագործակցությամբ:

«Նախագծման և թեստավորման մարտահրավերներին ընդառաջ» խորագրի ներքո մասնակիցները կմրցեն հետևյալ բնագավառներում՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Օլիմպիադան կացկացվի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Օլիմպիադայի հովանավորներն են նաև Յունիքոմփը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ը, Հայաստանի գործարարների (գործատուների) և արդյունաբերողների միությունը, Արմինկո ՓԲԸ-ն, Վիասֆեր տեխնոպարկը և ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ՓԲԸ-ն:

Օլիմպիադայի նպատակներն են Հայաստանում և մասնակից երկրներում միկրոէլեկտրոնիկայի զարգացման հետագա խթանումը՝ հայտնաբերելով և խրախուսելով տարածաշրջանի երիտասարդ և տաղանդավոր ճարտարագետներին, մեծացնելով երիտասարդ մասնագետների շրջանում միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը:

«Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան առաջին օլիմպիադան մեկնարկել է 2006 թ.-ին: