YouTube-ը թարմացրել է տեսանյութերի խմբագրման գունային էֆեկտները

YouTube տեսապորտալում թարմացվել են տեսանյութերի խմբագրման գունային հնարավորությունները: Այսուհետ ներբեռնվող յուրաքանչյուր տեսանյութ խմբագրելիս հնարավոր է ինտերակտիվ դիտել կատարվող փոփոխությունները: Այս մասին Google-ը հայտնում է իր YouTube բլոգում:

Այս նոր թարմացումից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել YouTube անունով, սեղմել Video Manager էջը, ապա Edit/Enhancements (խմբագրել) կոճակը: Խմբագրման էջում կա 18 տեսաէֆեկտ, լույսի, հակադրության և գունային ջերմաստիճանի խմբագրման հնարավորություն:

Պետք է նշել, որ YouTube-ը 10 000 դիտում ունեցող տեսանյութերը թույլ չի տալիս խմբագրել գունային հնարավորություններով: