Google ընկերությունը թարմացրել է իր Google Translate ծրագրի Android տարբերակը՝ ավելացնելով լուսանկարներում պատկերված տեքստերի թարգմանության հնարավորություն:
«Այժմ Google Translate-ով Դուք կարող եք ձեր լուսանկարած պատկերում ընտրել թարգմանության համար անհրաժեշտ մասը և թարգմանել», — գրված է ծրագրի նկարագրության էջում:
Այս նոր ֆունկցիան օգտակար կարող է լինել հատկապես ճանապարհորների համար: Օրինակ՝ հնարավոր կլինի լուսանկարել ճանապարհային նշանը կամ որևէ այլ հայտարարություն և թարգմանել այն:
Ֆունկցիան առայժմ հասանելի է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, պորտուգալերեն, թուրքերեն, չեխերեն, հոլանդերեն և ռուսերեն լեզուների համար և միայն Android սարքերում: