Հազարավոր չինացիներ ձերբակալվել են պոռնոգրաֆիա դիտելու համար

Չինաստանի հատուկ ծառայությունները պոռնոգրաֆիայի դեմ մասայական գործողությունների արդյունքում ձերբակալել են 2148 մարդ՝ ինտերնետում պոռնոգրաֆիա դիտելու համար:

Իրավապահ մարմինների հետախուզությունը շարունակվում էր 3 ամիս, հայտնում է ТСН-ն: Ոստիկանությունը հայտնաբերել էր օգտագործողների շրջանում ամենաճանաչված պոռնո կայքը: Հիշենք, որ Չինաստանում պոռնոգրաֆիայի ներբեռնումը համակարգիչ  քրեորեն պատժելի է:

Չինական ամենաճանաչված պոռնո կայքում գրանցված է ավելի քան 1 միլիոն օգտագործող: Կարելի է ասել, որ սա Չինաստանի պատմության ընթացքում ռեկորդային օգտագործողների թիվ ունեցող առաջին պոռնոկայքն է:

Հաշվի առնելով օգտագործողների քանակը՝ իրավապահ մարմինները խոստանում են ձերբակալությունների նոր ալիք: