Այսուհետ Facebook օգտագործողները կարող են սոցցանցում հայտնել իրենց ապագա երեխայի ծննդյան իրադարձության մասին: Այս նոր ֆունկցիան ավելացել է Life Events բաժնում, հայտնում է Facebook-ն իր պաշտոնական բլագում:
Այն կփոխարինի նախկինում Facebook-ում ընտանիքի անդամներ ավելացնելու բաժնում առկա երեխայի ավելացման կոճակին:
Այս ֆունկցիան գովազդատուներին թիրախավորման նոր հնարավորություն կտա: Օրինակ՝ մանկական սնունդի կամ հագուստի գովազդը հնարավոր կլինի ցուցադրել միայն ապագա մայրերին: Նախկինում գովազդատուները կարողանում էին ցուցադրել նման գովազդ միայն արդեն ծնող դարձած ընտանիքներին:
Սոցցանցում կա կյանքի իրադարձությունների ավելացման 40 հնարավորություն՝ «ուսում արտասահմանում», «նոր ավտոմեքենա», «առաջին համբույր» և այլն:
Հիշենք, որ Facebook-ն աշխարհի ամենախոշոր սոցցանցն է՝ ավելի քան 955 մլն. օգտագործողով: