Սմարթֆոն Nokia 8՝ բարակ և էլեգանտ

Մինչ Nokia-ն և Microsoft-ը տեխնոլոգիասեր հանրությանը սպասեցնել են տալիս իրենց նորույթներով, դիզայներ Տոբիաս Պանկրազը ներկայացնում է նոր Nokia 8 անունը կրող էլեգանտ սմարթֆոնի կոնցեպտ:

Nokia 8-ն աշխատում է Windows Phone օպերացիոն համակարգով, հագեցած է 12 մպ ֆոտոխցիկով, microUSB մուտքով և ստերեո դինամիկներով: Սմարթֆոնի հաստությունը 7մմ է: Այն ունի 4.5 դյույմ անկյունագծով ClearBlack HD էկրան և 1Գբ օպերատիվ հիշողություն: