eBay-ում կարգելվի մոգական իրերի, լուծույթների և անեծքների վաճառքը

eBay ինտերնետ-խանութում այսուհետ արգելվում է վաճառել կախարդական և մոգական համեմունքներ, լուծույթներ և անեծքներ: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական հաղորդագրությունում: Բացի դրանից, eBay-ի կատալոգից ջնջվելու են այս ամենի վաճառքի համար նախատեսված համապատասխան բաժինները:

eBay-ի ադմինիստրացիան պարբերաբար թարմացնում է վաճառքի համար արգելված իրերի ցուցակը՝ հիմք ընդունելով գնորդների և վաճառողների բողոքները: Բացի անեծքներից և համեմունքներից այս ցուցակում են հայտնվել նաև աղոթքները, օրհնությունները և խորհուրդները:

Բոլոր այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2012թ. սեպտեմբերից:

eBay-ը պարբերաբար դառնում է ամենատարբեր և տարօրինակ ապրանքների վաճառքի վայր: Եղել են դեպքեր, երբ ինտերնետ-խանութում աճուրդի է հանվել Ալբերտ Էյնշտեյնի մոմե գլուխը կամ այլմոլորակայինի դիակ և նման այլ տարօրինակ իրեր: