Nokia 809՝ PureView և երկմիջուկ սմարթֆոնի կոնցեպտ

Կոնցեպտասերների ուշադրությանն ենք ներկայացնում մեր հայրենակից, դիզայներ Էդգար Մկրտչյանի հերթական Nokia սմարթֆոնի կոնցեպտը՝ Nokia 809-ը: Այն իր տեսքով հիշեցնում է Nokia 3250 և N93 սմարթֆոններին:

Nokia 809-ը հագեցած է 1.5Գհց երկմիջուկ պրոցեսորով, 41մպ PureView ֆոտոխցիկով, 3x օպտիկական զումով և 1080p ֆորմատի տեսանկարահանման հնարավորությամբ: Սմարթֆոնն ունի 4.3 դյույմ անկյունագծով AMOLED ClearBlack, 1280 x 768 պիքսել կետայնությամբ էկրան՝ պաշտպանիչ Gorilla Glass ապակիով:

Nokia 809-ը ունի նաև 2800 mAh մարտկոց, 32/64 Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, microUSB, HDMI ինտերֆեյս, DLNA, NFC և Bluetooth: Սմարթֆոնն աշխատում է Windows Phone 8 կամ MeeGo օպերացիոն համակարգերով: