Foursquare-ում հնարավոր է նշել Facebook և Twitter ընկերներին

Այսուհետ ճանաչված գեոլոկացիոն սոցիալական ցանց Foursquare-ում գրառում անելիս հնարավոր է նշել (tag) նաև Facebook և Twitter ընկերներին: Այս ֆունկցիայի գործարկման մասին հայտնում է Foursquare-ի պաշտոնական բլոգը:

Նշելու համար անհրաժեշտ է check in անելիս գրառման մեջ հավաքել ընկերոջ անունը և սեղմել Facebook-ում կամ Twitter-ում կիսելու կոճակները: Այդ կերպ Facebook-ում Ձեր ընկերը կտեսնի, որ իրենց նշել եք գրառման մեջ: