Հայտնի է «Orange Արմենիա»-ի նոր տնօրենը

2012թ. սեպտեմբերի սկզբից Orange Արմենիա ընկերության տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Ֆրանսիս Ժելիբտերը: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Վերջին 4 տարիների ընթացքում Ֆրանսիս Ժելիբտերը զբաղեցրել է Ֆրանս Տելեկոմ Խմբի Եվրոպական շուկաների Գնումների և Մատակարարման բաժնի ղեկավարի պաշտոնը, մինչ այդ՝ 2003-2006թթ. ղեկավարել է Orange Մոլդովա ընկերությունը, իսկ 2006թ-ից ստանձնել Ռուսաստանում Orange Բիզնես Ծառայություններ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

Հիշենք, որ Orange Արմենիայի ներկայիս տնօրենը Բրունո Դյութուան է, որը ղեկավարում է ընկերությունը 2009թ. հունվարից: