ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են շահել «Chevrolet Camaro»

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 28-ից դեկտեմբերի 1-ը «ՄՏՍ կոնեկտ» կամ «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմ, կամ E960 3G Wi-Fi երթուղիչ գնողները հնարավորություն կստանան շահելու բազմաթիվ արժեքավոր նվերներ:

Խաղարկությանը մասնակցելու համար կարելի է նաև բաժանորդագրվել «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ +», «ՄՏՍ կոնեկտ 256», «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», ինչպես նաև «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» սակագնային պլաններից մեկին` մեկ տարով, իսկ մոդեմը ստանալ անվճար: «Աշխատանքային օր» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվողները ևս կմասնակցեն վիճակահանությանը:

Վիճակահանության շահողները կորոշվեն նշված մոդեմները ձեռք բերողների և փաթեթներին բաժանորդագրվողների թվից` պատահական ընտրությամբ: Վիճակահանությամբ կխաղարկվեն` HTC Flyer պլանշետային համակարգիչներ, ինչպես նաև Google Nexus S, BlackBerry® BoldTM 9700, MTS Ego սմարթֆոններ և MTS Touch 551 հեռախոսներ:

Իսկ ամենահաջողակին սպասում է գլխավոր մրցանակը` «Chevrolet Camaro» սպորտային ավտոմեքենա: