Հայտնի են Samsung Galaxy Note 2-ի տեխնիկական բնութագրերը

Samsung Galaxy Note 2-ի պրեզենտացիային շատ քիչ ժամանակ է մնացել և մինչ այժմ չկա ոչ մի պաշտոնական տեղեկություն սմարթֆոն-հիբրիդի պարամետրերի մասին: Հարավկորեական Seoul Newspaper թերթը հրապարակել է Galaxy Note 2-ի տեխնիկական պարամետրերը:

Թերթի տվյալներով, Galaxy Note 2-ն ունենալու է 5.5 դյույմ անկյունագծով 1280 x 720 պիքսել կետայնությամբ էկրան, քառամիջուկ 1.4ԳԳց պրոցեսոր, 16 / 32 Գբ ներկառուցված հիշողություն, 8մպ ֆոտոխցիկ, 3G/4G ցանցերին միանալու հնարավորություն և աշխատելու է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով:

Աղբյուրը՝ gizmodo.com