«ԱրմենՏել»-ը միջոցառումներ է անկացնում՝ նվիրված գիտելիքի օրվան

«ԱրմենՏել» ընկերությունը շնորհավորում է բոլոր դպրոցականներին Գիտելիքի օրվա առթիվ և հայտարարում Երևանի և մարզերի դպրոցների աշակերտների համար տոնական միջոցառումների անցկացման մասին: Սեպտեմբերի 1-ին մեկնարկած միջոցառումները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ:

«ԱրմենՏել» ընկերության անունից ուրախ եմ շնորհավորել բոլոր դպրոցականներին` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Առաջին անգամ դպրոց մտնող երեխաների համար  դա նոր կյանքի սկիզբ է, հուզիչ և ուրախ ակնթարթ, որը նրանք հիշելու են ամբողջ կյանքի ընթացքում: Անցկացնելով այս միջոցառումները` մենք փորձում ենք տոնը դարձնել ավելի ուրախ, նվիրել երեխաներին տոնական լիցքեր և բազմապատկել ուսումնական առաջին օրերի ուրախությունը», – նշեց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Տոնական միջոցառումներն անցկացվում են Երևանի, Արմավիրի, Ապարանի, Աշտարակի, Վանաձորի, Գյումրիի, Մեծամորի, Հրազդանի, Սպիտակի և Չարենցավանի դպրոցների շրջակայքում: Աշակերտների համար կազմակերպվում են ուրախ մրցումներ, բաժանվում են հուշանվերներ և դպրոցական պարագաներ: