«Օդնոկլասնիկի»-ն գործարկում է նոր նախագիծ

«Օդնոկլասնիկի» սոցցանցը Գիտելիքի օրվա կապակցությամբ գործարկում է «Պաշտպանիր քո էջը» կոչվող նոր նախագիծը: Այն սովորեցնում է օգտագործողներին սոցցանցի անվտանգության կաննոները:

Այս նախագիծը կանցկացվի 5 օր՝ սեպտեմբերի 5-ից 10-ը: Այն նախատեսված է բոլոր այն օգտագործողների համար, ովքեր առնչվում են սոցցանցում և ընդհանրապես ինտերնետ միջավայրում անվտանգության խնդիրների հետ:

Այս նախագծի շրջանակում, օգտագործողը պատասխանում է 10 հարցի, որից հետո ստանում է իր գիտելիքի մակարդակին համապատասխան կոչում: Եթե օգտագործողը ցանկանում է բարելավել իր գիտելիքները, կարող է կրկին հանձնել թեստը: Յուրանքանչյուր հարց պարունակում է պատասխանի մի քանի տարբերակ: Սխալ պատասխան ընտրելու դեպքում, օգտագործողը կարող է ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում: Հավելյալ, օգտագործողին առաջարկվելու է փոխել գաղտնաբառը:

Հիշենք, որ «Օդնոկլասնիկին» Ռուսասատոնում ամենաճանաչված սոցցանցն է: Հայաստանում այն ևս մեծ ճանաչում է վայելում: Liveinternet-ի տվյալներով, օրական սոցցանց է այցելում ավելի քան 30 մլն. մարդ: