Ում են ամենից շատ վիրտուալ նվերներ ուղարկում «Օդնոկլասնիկի»-ի օգտագործողները

«Օդնոլկլասնիկի» սոցցանցը հրապարակել է վիճակագրական ինֆոգրաֆիկ պատկեր այն մասին, թե որ երկրներում են ամենից շատ օգտագործողները նվիրում միմյանց վիրտուալ նվերներ: Պարզվում է, որ Ռուսաստանի օգտագործողներն այս հարցում առաջատարն են, նրանք մեկ ամսում ավելի շատ ուղարկում են վիրտուալ նվերներ, քան ստանում են («Օդնոլկլասնիկ»-ում վիրտուալ նվերների 80%-ն ուղարկում են Ռուսաստանի օգտագործողները): Այս ցուցակում ամենաքիչ նվերներ ուղարկողը Լիբերիան է՝ ընդամենը 138 նվեր ամսական:

Ռուսաստանի օգտագործողներն ամենից շատ նվերներ ուղարկում են Բելոռուս, Ղազախստան, Հայաստան, Գերմանիա և Ուկրաինա: Իսկ Ռուսաստանցի օգտագործողներին ամենից շատ նվերներ ուղարկում են Լիտվայից, Լատվիայից, Իսրայելից, Գերմանիայից, ԱՄՆ-ից: