«Վկոնտակտե» սոցցանցը սահմանել է նոր ռեկորդ

«Վկոնտակտե» սոցիալական ցանցում օրական այցելությունները գերազանցել են 38.4 միլիոնը, ինչը համարվում է ռեկորդային Ռուսաստանում ամենախոշոր  սոցցանցի համար: Այս մասին հայտնել են «Վկոնտակտե»-ի ներկայացուցիչները: Այս ցուցանիշը կայքում գրանցվել է երկուշաբթի՝ սեպտեմբերի 10-ին:

Համեմատության համար սոցցանցի ներկայացուցիչները նշել են, որ «Օդնոկլասնիկի» սոցցանցում երկուշաբթի այցելությունները եղել են 31.5 մլն, ինչը անհամեմատ ցածր ցուցանիշ է 38.4 մլն-ի մոտ:

Այս վիճակագրության համար հիմք են ծառայել LiveInternet վիճակագրական կայքի տվյալները: Մինչ օրս LiveInternet-ում սոցցանցի վիճակագրությունը փակ էր: Իսկ այսօր արդեն «Վկոնտակտե»ներկայացուցիչները հայտնել են, որ կայքի հիմնական վիճակագրությունը բաց է և հասանելի ցանկացած հետքրքրվողի համար:

Ընկերությունը հայտնել է  նաև, որ հրաժարվել է TNS հետազոտական ընկերության ծառայությունից և շուտով TNS-ի հաշվիչները կհեռացվեն կայքից:

Հիշենք, որ Հայաստանում «Վկոնտակտե» սոցցանցը նույնպես ճանաչված է: Այսօր այնտեղ կա ավելի քան 440 հազ. օգտագործող Հայաստանից: