Սմարթֆոն կոնցեպտ Nokia Lumia 1001 (ֆոտոշարք)

Վերջերս մենք ներկայացրեցինք Nokia Lumia 1001 Pureview սմարթֆոնի կոնցեպտը՝ ստեղծված հայ դիզայներ Էդգար Մկրտչյանի կողմից: Այսօր կներկայացնենք ձեզ Nokia Lumia 1001-ի ևս մեկ կոնցեպտ՝ նախագծված դիզայներ Ջոնաս Դաեհերթի կողմից՝ հայտնի Kindle Fire 2 պլանշետի կոնցեպտով:

Lumia 1001-ն ունի 4.5 դյույմ HD էկրան՝ 1280 x 768 պիքսել կետայնությամբ, SIM և microSD բնիկներ, ականջակալի բնիկ, դիմային ֆոտոխցիկ, 4G ցանցի հետ համատեղելիություն, քառամիջուկ Snapdragon S4 պրոցեսոր, 32Գբ ներկառուցված հիշողություն, 1Գբ օպերատիվ հիշողություն և 12մպ PureView ֆոտոխցիկ: