«ԱրմենՏել»-ի հեռախոսային կայաններից ապօրինի միջազգային զանգեր են կատարվել

«ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վերջերս արձանագրվել են հանցավոր տարրերի կողմից տեղական (գրասենյակային) ավտոմատ հեռախոսային կայանների (ՏԱՀԿ/PBX) աշխատանքին հեռահար եղանակով ապօրինի միջամտելու դեպքեր: Արդյունքում ՏԱՀԿ սեփականատերերի համարներից առանց իրենց իմացության կատարվել են միջազգային զանգեր և առաջացել են զգալի պարտքեր:

Այդ կապակցությամբ «ԱրմենՏել»-ը հիշեցնում  է, որ համաձայն ՀՀ «էլեկտրոնային հաղորդակցության օրենքի» 55-րդ հոդվածի բաժանորդը պարտավոր է չօգտագործել չսերտիֆիկացված վերջնակետային սարքավորումներ: Օրենսդրական այս պահանջի կատարումը թույլ է տալիս խուսափել վերոգրյալ իրավիճակներից: Միաժամանակ «ԱրմենՏել» ընկերությունը զգուշացնում է, որ չսերտիֆիկացված սարքավորումների միացման դեպքում բաժանորդն ամբողջությամբ կրում է դրանց օգտագործման ռիսկերը: