Facebook-ի հիմնադիրը ՌԴ վարչապետի հետ զրուցել է հեղինակային իրավունքից

Այսօր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Նրանք քննարկել են ինտերնետում հեղինակային իրավունքի խնդիրները, գրում է Ռիա Նովոստին:

«Այս խնդրի լուծումը շատ կարևոր է ապագայի համար: Սա շատ բարդ հարց է, որի պատասխանն առայժմ չունեն ոչ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները և ոչ էլ փաստաբանները: Կարծում եմ, շատ կարևոր է, որ գտնենք բալանս մի կողմից՝ ավանդական հեղինակային իրավունքների պաշտպանության համար և ինտերնետին բնորոշ ֆորմաների համար: Եվ թե ինչպես գտնել այդ ներդաշնակությունը ամենաբարդն է թե՛ փաստաբանների և թե գործարարների համար»,- նշել է Մեդվեդևը:

Մեդվեդևն իր գաղափարն է հայտնել այս հարցի շուրջ Ցուկերբերգին: Ըստ նրա յուրաքանչյուր իրավունքը կրող պետք է պարզապաբնի իրավունքի պաշտպանության սահմանը: Իր հերթին Ցուկերբերգը նշել է, որ Facebook-ը լրջորեն է վերաբերվում այս հարցին:

«Մենք ունենք հատուկ արտադրանքներ և բազմազան հնարավորություններ պաշտպանելու հեղինակային իրավունքը: Պարզ է, որ մենք չենք կարող հետևել, թե ինչ բովանդակությամբ են կիսվում իրար հետ, սակայն բնական է, որ եթե այդ բովանդակությունը պաշտպանված է, ապա մենք ջանում ենք մաքսիում պահպանել հեղինակային իրավունքները և հատուկ այդ նպատակով նախագծում ենք տարբեր արտադրանքներ և ներդրումներ ենք կատարում»,-ընդգծել է սոցցանցի հիմնադիրը:

Ցուկերբերգն իր խոսքում տեղեկացրել է, որ Ռուսաստանում ոչ միայն Facebook Hacker Cup մրցումների առիթով, այլև եկել շփվելու սոցիալական ծրագրեր ստեղծող ծրագրավորողների և նախագծողների հետ:

Հանդիպման ավարտին Ցուկերբերգը վարչապետին նվիրել է շապիկ, որի վրա պատկերված է Մեդվեդևի Facebook էջի հղումը: