Կկայանա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքային խմբի հանդիպում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը տեղեկացնում են, որ հոկտեմբերի 4-5-ը կկայանա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության /ՍՏՀԿ/ ՏՀՏ աշխատանքային խմբի հանդիպում:

Հանդիպումը կկազմակերպվի ՍՏՀԿ ՏՀՏ աշխատանքային խմբում Հայաստանի նախագահության շրջանակում, որի նպատակն է ներկայացնել Հայաստանի նախագահության 1 տարվա ընթացքում ՍՏՀԿ անդամ-երկրներում ՏՀՏ ոլորտի զարգացումները, ինպես նաև քննարկել հաստատված գործունեության ծրագրի ուղղությամբ տարված աշխատանքների ընթացքը:

Հանդիպման ընթացում կներկայացվեն ՁԻՀ կողմից մշակված ՍՏՀԿ աշխատանքային խմբի պորտալը, ՍՏՀԿ ինկուբատորների և տեխնոպարկերի ասոցիացիայի ստեղծման գաղափարը, ՍՏՀԿ-ԱՄՆ համագործակցության ծրագիրը, ինչպես նաև ս.թ. հուլիսին Կորեայի կառավարության կողմից իրականացված սեմինարի արդյունքները:

Կներկայացվի նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, հունական Իներգո տեխնոլոգիական կենտրոնի և ռումինական UBIT ինկուբատորի կողմից իրականացված «Տեխնոլոգիաների փոխանցման ցանց ՍՏՀԿ տարածաշրջանի համար» ծրագրի արդյունքները: Աշխատանքային խմբի հանդիպման շրջանակում մասնակիցները նաև կայցելեն Դիջիթեք 2012 ՏՀՏ ցուցահանդես: