«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Եղվարդ քաղաքի (Կոտայքի մարզ) բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին: Սարքավորումների փոխարինման, վերազինման և թվային հեռախոսակայանին վերամիացման աշխատանքները պլանավորվում է ավարտել մինչև տարեվերջ, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:
Եղվարդ քաղաքում թվայնացման աշխատանքների ավարտից հետո «ԱրմենՏել» ընկերության թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով կապահովվի ավելի քան 2100 ընտանիք:
Նշենք, որ Եղվարդ քաղաքի բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների ավարտից հետո թվային կայաններին միացված կլինի «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 84 տոկոսը: Բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 14000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 3500կմ: