Վաղը մեկնարկում է «ԴիջիԹեք» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը: Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի մոտ 130 ՏՏ ընկերություն: Կազմակերպիչներն ակնկալում են 20 000 այցելու նախորդ տարվա 18 000-ի փոխարեն: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը:
«ԴիջիԹեք 2012»-ը այս տարի ծավալուն է լինելու, հասվաստում են կազմակերպիչները: Այն կնշանավորվի Microsoft ընկերության նոր արտադրանքների ներկայացմամբ: Ցուցահանդեսի աջակից «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն իր խոսքում նշեց, որ Microsoft-ը շատ է կարևորում տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսը:
«Այս տարին Microsoft-ի համար շատ նշանակալից է 1995թ. պես, քանի որ մենք հանդես ենք գալիս մի շարք նոր պրոդուկտներով՝ սկսած Windows 8-ից մինչև նոր սերվերային արտադրանքներ: Հայաստանի ՏՏ ոլորտը մեծ ներուժ ունի: Այսօր մենք ունենք 400 ՏՏ ընկերություն, որոնց արտադրանքի 80%-ը արտահանվում է դրուրս: ՏՏ-ն այն ունիվերսալ գործիքն է, որը կտրուկ բարձրացնում է արտադրողականությունը»,-ընգծեց նա:
«ԴիջիԹեք 2012»-ին ակտիվ կլինեն նաև Հայաստանի մարզային ՏՏ ընկերությունները: Մասնավորապես կներկայացվեն տարբեր ընկերությունների մասնաճյուղերը Գորիսում, Վանաձորում, Գյումրիում: Արցախից ներկա կլինեն 7 ընկերություն:
Հիշեցնենք, որ 8-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը տեղի կունենա Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը:«ՙԴիջիԹեքն՚»ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: