ՀՀ կառավարությունը հաստատել է Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիա ստեղծելու նախագիծը

Մի քանի օր առաջ ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ կառավարությունը հաստատել են Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիա (Armenian national engineering lab) ստեղծելու նախագիծը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Սա նշանակում է, որ շինարարությունը շուտով կսկսվի և եկող տարվա կեսերից մենք կունենանք Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիա»,-նշեց նա:

Այս լաբորատորիայի նպատակն է հզորացնել Հայաստանի ճարտարագիտական ոլորտի կրթական կարողությունները և ընդարձակել հետազոտական ներուժը` զարգացնելով ու ընդարձակելով ՀՊՃՀ կրթական և հետազոտական կառույցները: Կարեն Վարդանյանի խոսքով, լաբորատորիայի ստեղծման համար ֆինանսավորումը կազմում է 6 մլն. դոլար, որը տրամադրում են ՀՀ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և «Նեշնլ ինսթրումենթս» ընկերությունը: