Հայտնի են միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան 7-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա 7-րդ միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլում մրցանակակիրներից հաղթող են ճանաչվել 24-ը` 10 անվանակարգում: Օլիմպիադայի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «Սինոփսիս Արմենիա»-ն օլիմպիադայի հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն է:

Հայաստանում Սինոփսիսի շաբաթվա շրջանակներում անցկացվող այս տարվա օլիմպիադան արտացոլում էր մասնակից երկրների լայն աշխարհագրություն՝  ներկայացուցիչներ ներառելով 14 երկրից. Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Եգիպտոսից, Գերմանիայից, Հնդկաստանից, Հորդանանից, Մալազիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, ՄԱԷ-ից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից: Օլիմպիադայի 418 մասնակիցներից 191-ը հայաստանյան ԲՈՒՀ-երի և ՏՏ ընկերությունների, իսկ 227-ը՝ միջազգային համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ էին:

Օլիմպիադան բացահայտում է մինչև 30 տարեկան առավել խելացի և տաղանդավոր ճարտարագետներին: 2012 թ.-ի օլիմպիադան ընդգրկում էր հետևյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային յոթերորդ օլիմպիադայի հաղթողներին մրցանակներ շնորհվեցին Սինոփսիսի մեծարման երեկոյի ընթացքում:

Հաղթողներն են`

  • 1-ին մրցանակ՝  նոութբուք ՎիվաՍել-ՄՏՍ կողմից Թիանյու Մային (Չինաստան)
  • 2-րդ մրցանակ` iPad Սինոփսիս Արմենիայի կողմից Մահմուդ Համդի Իբրահիմ Оուդային (Սաուդյան Արաբիա)
  • 3-րդ մրցանակ՝ նեթբուք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից Վաչե Գալստյանին (Հայաստան)
  • 3-րդ մրցանակ՝ նեթբուք Յունիքոմփ ՓԲԸ-ի կողմից Բենջամին Ալեքսանդր Լա Ռիվիերեին (ԱՄՆ)
  • Լավագույն ճարտարագիտական լուծման համար մրցանակ` Վիասֆեր տեխնոպարկի կողմից Վարդան Գրիգորյանցին (Հայաստանից)
  • Ամենայուրօրինակ լուծման համար մրցանակ` Մայքրոսոֆտ Արմենիայի կողմից Ռեզա Ասադփուրին (Մալազիա)
  • Ամենաստեղծագործ լուծման համար մրցանակ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից Սամվել Անտանյանին (Հայաստան)
  • Լավագույն աղջիկ մասնակից` մրցանակ ՊԱՐՏՆՅՈՐ ՍՊԸ-ի կողմից Նելլի Խաչատրյանին (Հայաստան)
  • Ամենաերիտասարդ մասնակից` մրցանակ Արմինկո ՓԲԸ-ի կողմից Գրիգոր Հակոբյանին (Հայաստան)
  • Լավագույն արդյունք Գյումրուց՝ մրցանակ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից Խորեն Տիգրանյանին (Հայաստան)
  • Լավագույն արդյունք յուրաքանչյուր երկրից՝ մրցանակ օլիմպիադայի կազմկոմիտեի և ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի  կողմից՝  Վիտալի Գավրիլյուկին (Բելառուս), Թիանյու Մային (Չինաստան), Արջուն Սինգալին (Գերմանիա), Նիխիլ Սուդհիր Ուպադհյային (Հնդկաստան), Անաս Մաջդի Դահաբրային (Հորդանան), Ռեզա Ասադփուրին (Մալազիա), Թայլան Դարիբաևին (Ռուսաստան), Մահմուդ Համդի Իբրահիմ Оուդային (Սաուդյան Արաբիա), Հելենա Զդրավկովիչին (Սերբիա), Հեբատալլա Սալահ Աբդուլքարիմ Ա Ալհամադանիին (ՄԱԷ), Վոլոդիմիր Միզին (Ուկրաինա), Բենջամին Ալեքսանդր Լա Ռիվիերեին (ԱՄՆ):