Beeline բջջային կապի «Մերոնք» սակագնային փաթեթն արդեն հասանելի է Երևան քաղաքի բնակիչների համար

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է

«Մերոնք» սակագնային փաթեթի աշխարհագրության ընդլայման մասին: «Մերոնք Երևանում» անվանումով սակագնային փաթեթն թույլ է տալիս զանգահարել դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր և Beeline ֆիքսված ցանց միասնական ցածր սակագնով, այն այժմ հասանելի է Երևան քաղաքի բնակիչների համար:

«Մերոնք Երևանում» սակագնային փաթեթում Հայաստանի բոլոր բջջային ցանցեր և Beeline ֆիքսված ցանց զանգ կատարելու մեկ րոպեի արժեքը կազմում է 19.99 դրամ, իսկ մեկ ելքային SMS արժեքը բոլոր տեղական ցանցեր 9 դրամ է:

«Մերոնք Երևանում» ՍՓ բաժանորդները կարող են ընտրել Beeline բջջային ցանցի 2 «սիրելի» համար և զանգահարել այդ համարներին 4 դրամ/րոպե սակագնով: Երևանից դուրս գտնվելիս   սակագնային փաթեթի բաժանորդը Հայաստանի բոլոր բջջային ցանցեր և Beeline ֆիքսված ցանց զանգ կատարելիս մեկ ելքային րոպեի համար կվճարի 39 դրամ:

Beeline սակագնային փաթեթների հաճախորդները կարող են անցում կատարել դեպի «Մերոնք Երևանում» ՍՓ` պահպանելով իրենց հեռախոսահամարը: Անցման արժեքը 300 դրամ է: «Մերոնք Երևանում» ՍՓ վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am  կայքում: