Gmail-ը հասկանում է տրանսլիտը

Google-ի փոստային ծառայություն Gmail-ը համալրվել է նոր ֆունկցիայով: Այսուհետ այն հասկանում է լատինատառ տրանսլիտը և տառադարձում է բնագրի: Այս մասին հաղորդում է Gmail-ի պաշտոնական բլոգը:

Այս ֆունկցիայի շնորհիվ, օրինակ լատինատառ գրված ռուսերեն բառերը կտառադարձվեն կիրիլիցայի: Այս պահին Gmail-ի այս ֆունկցիան հասանելի է միայն 19 ոչ լատինատառ լեզուների համար:

Ֆունկցիան ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել «Հաշվի կարգավորումներ» և միացնել «Գրադարձություն» ֆունկցիան: