Orange-ի բաժանորդները կարող են Նոր Տարին անցկացնել Փարիզում

Orange-ն իր բաժանորդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում առաջիկա ամանորյա տոներն ընտանիքով անցկացնել Փարիզում: Դրա համար անհրաժեշտ է պարզապես ձեռք բերել 3 SIM քարտով Orange Ընտանիք փաթեթը, մինչև նոյեմբերի 15-ն ակտիվացնել նրանում ներառված բոլոր համարները և ըստ ցանկության` դրան կցել արդեն գոյություն ունեցող մեկ Orange կանխավճարային համար: Բոլոր այն ընտանիքները, ում ակտիվացրած փաթեթը կլինի յուրաքանչյուր 1000-րդը, կստանան բաղձալի նվերը` եռօրյա այցելություն Փարիզ փաթեթի բոլոր անդամների համար: Ուղեգիրը կներառի օդանավի 3 կամ 4 տոմս (կախված Orange Ընտանիք փաթեթում առկա անդամների թվից), ինչպես նաև` հյուրանոց Փարիզում:

«Մենք այսօր չափազանց ուրախ ենք` հերթական անգամ մեր բաժանորդներին անհավատալի հնարավորություն ընձեռելու համար: Ամանորը Փարիզում, այն էլ ընտանիքի անդամների հետ, թերեւս լավագույն նվերն է, որ Orange-ը կարող է մատուցել իր բաժանորդներին. այժմ այդ երազանքը կարող է իրականություն դառնալ նրանցից շատերի համար: Հուսով ենք, որ Orange-ի շնորհիվ գալիք ամանորյա տոները ամենահիշարժանը կդառնան մի քանի ընտանիքի համար»-, ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Orange Ընտանիք փաթեթը ներառում է միանգամից երեք SIM քարտ, որոնց բաժանորդները կարող են միմյանց հետ խոսել 0 դրամ/րոպե սակագնով այնքան, որքան ցանկանան: Փաթեթում անվճար խոսելու համար բաժանորդներից յուրաքանչյուրը վճարում է 20 դրամ օրավարձ: Orange Ընտանիք փաթեթին կարող է միանալ նաև արդեն գոյություն ունեցող մեկ Orange Խոսենք բաժանորդ, ով ևս կկարողանա օգտվել փաթեթի ներսում անվճար խոսելու հնարավորությունից:

Orange Ընտանիք փաթեթը կարելի է ձեռք բերել 1500 դրամով, իսկ փաթեթում ներառված 3 SIM քարտերից յուրաքանչյուրն ունի ներառված 500 դրամի խոսելաժամանակ: