Այսօր մենք որոշել են պատմել ձեզ անլար ցանցերի, մասնավորապես, 3G և 4G ցանցերի մասին: Ի՞նչ ցանցեր են դրանք: Ո՞րն է տարբերությունը:
Ընդհանրապես 3G և 4G տերմիններն օգտագործվում են՝ նկարագրելու այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են սմարթֆոններում տվյալների փոխանակման, պարզ ասած՝ ինտերնետի համար:
«G» սերունդները
Բջջային սարքերն ընդունված է դասակարգել ըստ սերունդների (G = generation): Շուկայում առաջին բջջային հեռախոսներն անվանում էին 1G: Դրանց հաջորդող սերունդն անվանեցին 2G, որի՝ շուկայում հայտնվելուն զուգընթաց տեղի ունեցավ անցում անալոգային տեխնոլոգիաներից թվայինի:
Հաջորդ սերնդի հեռախոսները հայտնվեցին 90-ականների վերջում: Երրորդ՝ 3G սերունդը սկիզբ դրեց տվյալների՝ բարձր արագություններով փոխանակման: Հենց 3G-ով հնարավոր դարձավ լայն ծավալ ունեցող տվյալները փոխանակել բջջային հեռախոսներով: Համապատասխանաբար, 4G-ին տվյալների փոխանակման ամենավերջին տեխնոլոգիան է:
3G և 4G ցանցերի տարբերությունը
Այսօր ամենից տարածվածը 3-րդ սերնդի սմարթֆոններն են՝ համատեղելի 3G տեխնոլոգիաների հետ: Միաժամանակ սկսել են ակտիվորեն տարածել 4G տեխնոլոգիաների հետ համատեղելի սմարթֆոննները:
Ինչո՞վ են սկզբունքորեն տարբերվում 3G-ն և 4G-ն?
Ինչ է 3G-ն
3G-ն ապահովում է սմարթֆոն օգտագործողների տվյալների փոխանակում բարձր արագությամբ, ժամանակակից մուլտիմեդիոն հնարավորություններ, ինչպես նաև գլոբալ ռոումինգ: 3G ստանդարտներն են UMTS, CDMA2000 IS-95: UMTS-ի հիմքում ընկած է CDMA տեխնոլոգիան, որի դեպքում մեկ ուղղությամբ փոխանցման արագությունը կարող հասնել մինչև 2Մբ/վ, իսկ սովորաբար, նորմալ պայմաններում հավասար է 384Կբ/վ:
3G տեխնոլոգիան անցել է զարգացման մի քանի փուլ, որոնց ընթացքում համալրվել է նոր ֆունկցիաներով՝ թույլատրող փոխանցման արագության բարձրացում: 3G տեխնոլոգիան օգտագործվում է ինտերնետին կամ այլ IP-ցանցերին միանալու համար: 3G -ն ապահովում է ձայնային և տեսաձայնային կապ, ամենօրյա ինտերնետ հասանելություն և ֆայլերի ներբեռնման հնարավորություն:
Ինչ է 4G-ն
4G ստանդարտներն ապահովում են 3G-ից ավելի բարձր արագություն: Դա հնարավոր է դարձել ավելի լայն ալիքի օգտագորման և մեծաքանակ MIMO ալեհավաքների հաշվին: 4G-ի փոխանցման մաքսիմալ արագությունը կազմում է 1Գբ/վ:
Ավելի լավ հասկանալու 3G և 4G ցանցերի միչև տարբերությունը, անհրաժեշտ է դիտարկել վերջիններիս տարբեր ասպեկտները:
Արագություն
Ո՞րն է ավելի արագ: Այս հարցին միանշանակ պատասխան տալը բարդ է: 3G-ի արագությունը կախված է 3G ծածկույթն ընդգրկող տարածքի ծավալից: Այսօր 4G-ի փոխանցման արագությունը չորս անգամ ավելի արագ է, քան 3G ցանցերում: Սակայն մի շարք փորձագետների կարծիքով, ներկայիս 4G ցանցերը, նույն 3G ցանցերն են, պարզապես իդեալական և առաջադեմ: Իրականում 4G-ն աշխատելու է 10 անգամ ավելի արագ, քան ներկայիս 3G ցանցերը:
Ցանց
3G ցանցերի ի հայտ գալը հնարավորութուն տվեց օգտագործողներին միաժամանակ զրուցել և կատարել տվյալների փոխանակում: Շնորհիվ փոխանցման արագությունների բարձրացման, 4G ցանցերում օգտագործողները հնարավորություն են ունենալու խաղալ օնլայն խաղեր և օգտագործել ինտերնետից մուլտիմեդիա բովանդակություն:
Թողարկվող արագություն
3G և 4G տվյալների փոխանցման արագությունը գրեթե նույն հաճախականությունն ունի՝ 5-20Մհց: 4G ցանցերի համար տվյալների փոխանցման արագությունը շարժական տրանսպորտում սահմանվել է մինչև 100Մբ, իսկ ստացիոնար համակարգերում և քայլող օգտագործողների մոտ՝ 1Գբ/վ:
Իսկ 3G-ի համար շարժական տրանսպորտում սահմանվել է մինչև 384կբ/վ արագություն և մինչև 2Մբ/վ՝ ստացիոնար համակարգերում և քայլող օգտագործողների մոտ: Այս ցուցանիշները սահմանվել են Էլեկտրոկապի միջազգային միության կողմից:
Աղբյուրը՝ androidpit.ru